Ակտիվիստները նստացույց են արել Կիևում Գերմանիայի դեսպանատան առջև
                        Rosbalt.ru-ի հաղորդմամբ` այսօր մոտ 50 մարդ նստացույց  է արել Կիևում Գերմանիայի դեսպանատան առջև` պահանջելով ուկրաինական բանակին զենք տրամադրել:
Վկայակոչելով Сегодня-ին` աղբյուրը նշում է,որ ակցիայի մասնակիցները պահանջել են Արևմուտքի երկրները «չփակեն» աչքերը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ցուցաբերվող ագրեսիայի նկատմամբ և ռուսական իշխանությունների վրա քաղաքական և տնտեսական ճնշում գործադրեն: 
Ակտիվիստները պատրաստ են իրենց պահանջները ներկայացնել նաևԳերմանիայի դեսանատան ներկայացուցչին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

