2398 դիտում
23:24 17-11-2014
Լեհաստանից Հայաստանում բացվում է «Պատուհան դեպի Արևելք»
Վերջին ժամանակներս Հայաստանում նկատելի ակտիվացրել է իր աշխատանքը “Պատուհան դեպի Արևելք” լեհական ֆոնդը, սերտորեն փոխկապակցված ԱՄՆ և Լեհաստանի հատուկ կառույցների հետ: Նրա խնդիրն է “պատուհան բացել”, ոչ միայն դեպի Եվրոպա, այլ Եվրոպայից արևելք` հետսովետական երկների երիտասարդության վրա իրենց ազդեցության տարածման նպատակներով, նրանց մեջ ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացմամբ:
2014 թվականին Հայաստանի տարբեր քաղաքներում «Պատուհան դեպի Արևելք» ֆոնդի կողմից անց է կացվել բազմաթիվ թրեյնինգներ, դասընթացեր, կլոր-սեղաններ և այլ միջոցառումներ: Հայ երիտասարդներին սովորեցրել են ակտիվ արտահայտել իրենց քաղաքացիական դիրքորոշումը “ոչ ստանդարտ ձևերով”` ֆլեշ-մոբերի, արտ-նախագծերի, լուսանկարչական ցուցահանդեսների և այլ նորաձև ակցիաների օգնությամբ:
Ավելի քան հարյուր երիտասարդներ Հայաստանից, Վրաստանից, Լիտվիայից, Մոլդովայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Թուրքիայից, Ռումինիայից և Բելառուսից ապրիլին մասնակցել են «My Club, My Space» հենց այդպիսի տեսակի ուսուցողական ծրագրին: Մասնակիցների մեջ նկատվել են այնպիսի կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպիսին է “Էկո Արտ” Դոնեցկի երիտասարդական կենտրոնը, որի ռադիկալ ակտիվիստները հասցրել են 2014 թ. սկզբին Ուկրաինայի անկարգությունների ժամանակ հստակ դրսևորել իրենց:
Նրանց կողմից «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում “Երիտասարդությունը գործողության մեջ” ֆինանսավորված Սորոսի հիմնադրամի կողմից) Դիլիջանում անց է կացվել ամառային թրեյնինգ “Youth in Development”. Հայաստանի երիտասարդական միջավայրում շարունակվում է զարգանալ “ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը”, ինչպես դա արվել է մայդանի թեժացման նախօրեին Ուկրաինայում:
Վերջին մեկ տարվա ընթացքում «Պատուհան դեպի Արևելք»-ը իր գործընկերների օգնությամբ անց է կացրել մի շարք դասընթացներ, երիտասարդների շարժումների ղեկավարներին ծրագրավորելով արդեն “փափուկ ուժի” հարթած տեխնոլոգիաներ, որոնք արտերկրից հրահանգ ստանալով կարող են ակտիվանալ նշված երկրում քաոսի սցենարի, քաղաքացիական անկարգությունների և հետագա արյունահեղության ստեղծման համար: Հարկ է նշել, որ ծրագիր անձամբ ղեկավարում է Լեհաստանի նախկին արտաքին գործերի նախարար պ-ն Վլոդզիմեժ Ցիմոշևիչը:
Բաց են համարվում այն հարցերը, ինչպես և երբ եվրոպական ժողովրդավարական արժեքների և քաղաքացիական դիրքորոշման արտահայտողներին կհանձնարարվի «կրակել»: Հուսով ենք, բառի փոխաբերական իմաստով:
Արման Ղուկասյան
Նմանատիպ նյութեր
2826 դիտում
16:20 06-08-2019
Բաքու-Թբիլիսի-Կարսը Ասիայի համար պատուհան է դեպի Եվրոպա. Չավուշօղլու
17312 դիտում
09:42 27-01-2021
ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվում է
Այս բաժնից
646 դիտում
11:45 13-01-2025
Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը. խոսնակ
601 դիտում
09:06 13-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է