Բաքու-Թբիլիսի-Կարսը Ասիայի համար պատուհան է դեպի Եվրոպա. Չավուշօղլու
«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը Ասիայի համար պատուհան է Եվրոպայում»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն: Գրում են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով, Բաքու-Թբիլիսի-Կարսը ամենակարևոր տրանսպորտային ծրագրերից է:
«Նշված երկաթգիծը կհեշտացնի Չինաստանից դեպի Եվրոպա բեռների տեղափոխման գործընթացը»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը:
«Երկաթե մետաքսե ճանապարհ» կոչված ծրագիրը համաձայնեցվել է 2007 թվականի հունվարի 7-ին, որը Հարավային Կովկասը կապում է Ասիայի և Եվրոպայի հետ: Եռակողմ պայմանագիրը ստորագրել են Միխեիլ Սաակաշվիլին, Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 600 մլն դոլար: