Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայոց ցեղասպանության վավերագրերի շուրջ գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթի մասնակիցները կանդիպեն մասնագիտական հանձնաժողովի հետ:
Հանդիպումը տեղի կունենա Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։
Ներկայացված էսքիզային աշխատանքների քննարկման արդյունքում հանձնաժողովի որոշմամբ մրցույթի մասնակցության պայմանագրեր կկնքվեն առավելագույնը 30 հեղինակների հետ և, ըստ էության, կմեկնարկի բուն մրցութային փուլը, տեղեկացնում է «Պատասխան՝ 100 տարի անց» նախագծի կազմակերպչական խորհուրդը: