808 դիտում
16:07 17-11-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ու գերմանական ԳՄՀԸ կշարունակեն համագործակցությունը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Հայաստանյան գրասենյակի ղեկավար Թոմաս Էբերհեռին:
Ողջունելով հյուրին`նախարարն ընդգծել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ԳՄՀԸ «Կենսաբազմազանության կայուն կառավարում» ծրագրի միջև վերջին տարիներին ձևավորված արդյունավետ համագործակցությունը:
«Այս ընթացքում մեզ հաջողվել է բավական մեծ առաջընթաց գրանցել անտառային ոլորտում, մասնավորապես` անտառկառավարման ազգային տեղեկատվական համակարգի ներդրման, անտառային պետական մոնիտորինգի կենտրոնին ցուցաբերած տեխնիկական աջակցության, անտառային ոլորտում հանրային իրազեկման պիլոտային ծրագրերի նախաձեռնության, ուսուցողական աշխատանքների կազմակերպման համար: Այդուհանդերձ, այս բնագավառում դեռևս առկա են լուրջ խնդիրներ, որոնց լուծման հարցում մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը», - նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Ծրագրի ղեկավար Թոմաս Էբերհեռն իր հերթին տեղեկացրել է նախարարին, որ ԳՄՀԸ ծրագրերը Հայաստանում կլինեն շարունակական: Նա նաև առաջարկել է Ծաղկաձորում, դեկտեմբեր ամսին նախարարության հետ համատեղ անցկացնել միջոցառում՝ ոլորտային հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ: Միջոցառման ընթացքում կամփոփվեն համատեղ աշխատանքներն ու կնախանշվեն առաջիկա ծրագրերը:
Կարևորելով նմանատիպ միջոցառման անցկացումը` նախարար Սերգո Կարապետյանն իր կողմից խոստացավ աջակցել` միջոցառումը պատշաճ ու բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև երկկողմ համագործակցության առաջիկա հեռանկարներին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում նախաձեռնել արոտների կառավարման տեղեկատվական համակարգի ստեղծում` ներառնելով այն առաջիկա համատեղ ծրագրերում:
Նմանատիպ նյութեր
1392 դիտում
22:56 09-03-2015
Քննարկվել են ԳՄՀԸ (GIZ)-ի համատեղ ծրագրերն անտառների կառավարման ոլորտում
886 դիտում
13:57 26-02-2014
Հայաստանն ու Հունաստանը կշարունակեն արդյունավետ համագործակցությունը
Այս բաժնից
628 դիտում
13:26 13-01-2025
Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան
745 դիտում
12:39 13-01-2025
ԲԴԽ որոշմամբ՝ դատավոր Նարեկ Բադալյանին հայտարարվել է խիստ նկատողություն