1111 դիտում
20:30 26-09-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարը մասնակցել է «Հայ-ամերիկյան համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում» խորագրով աշխատաժողովին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր մասնակցել է «Հայ-ամերիկյան համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում» խորագիրը կրող աշխատաժողովին, որի կազմակերպիչներն էին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և ԱՄՆ զարգացման գործակալությունը:
Միջոցառման նպատակն էր ներկայացնել բոլոր շահագրգիռ կողմերին և հանրությանը գյուղատնտեսության բնագավառում իրականացվող և նախատեսվող ծրագրերը:
«Արդեն 20 տարի է, ինչ ԱՄՆ գյուղդեպարտամենտն իր աջակցությունն է ցուցաբերում Հայաստանին գյուղատնտեսության զարգացման խնդրում, և այդ ժամանակահատվածում շնորհիվ համատեղ ջանքերի մեզ հաջողվել է հասնել մեծ արդյունքների: Վստահ ենք, որ միասնական ուժերով այսուհետ ևս մենք կկարողանանք դիմակայել ու հաջողությամբ հաղթահարել ոլորտում առկա մարտահրավերները», - իր բացման խոսքում նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Հայաստանում ԱՄՆ զարգացման գործակալության ղեկավար Կարեն Հիլարդն իր ելույթում համառոտ ներկայացրել է քսան տարիների ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ ծրագրերը: Նրա խոսքերով` չնայած այդ ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գրանցվել են բազմաթիվ դրական փոփոխություններ, այնուամենայնիվ ոլորտում դեռևս առկա են լուծման կարիք ունեցող խնդիրներ: Միաժամանակ տիկին Հիլարդը հավելել է, որ ԱՄՆ զարգացման գործակալությունը կշարունակի իր օժանդակությունը Հայաստանին` այդ խնդիրները բարեհաջող հաղթահարելու համար:
Միջոցառման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության ոլորտում ունեցած մեծ ավանդի համար ԱՄՆ գյուղդեպարտամենտի գյուղատնտեսական միջազգային ծրագերի մասնագետ Մերի Էնշին է հանձնել ՀՀ գյուղատնտեսության նախարարության շնորհակալագիրը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
940 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»