856 դիտում
13:57 26-02-2014
Հայաստանն ու Հունաստանը կշարունակեն արդյունավետ համագործակցությունը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսին:
Վարչապետը բարձր է գնահատել երկու ժողովուրդների դարավոր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված միջպետական համագործակցությունը. «Դա մեծ արժեք է, որը մենք պարտավոր ենք պահպանել և հաղորդել ապագա սերունդներին: Ձեր այցելությունը նոր առիթ է՝ խթանելու հայ-հունական հարաբերությունները», - նշել է Տիգրան Սարգսյանը:
Հունաստանի ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել խորհրդարանական կապերի դերը երկկողմ փոխգործակցության ընդլայնման հարցում:
Գոհունակություն հայտնելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակից՝ կողմերը կարևորել են նաև Եվրոպական միության շրջանակում Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցության խորացումը: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է ԵՄ հետ հարաբերությունների շարունակական զարգացման հարցում: Վանգելիս Մեյմարակիսն էլ հավաստիացրել է, որ Հունաստանը որպես ԵՄ խորհրդի նախագահող երկիր հնարավորինս կնպաստի ՀՀ-ԵՄ կապերի սերտացմանը. «Իմ այցը Հայաստան, հատկապես այս շրջանում, երբ Հունաստանն ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը, խորհրդանշական ուղերձ է առ այն, որ Հայաստանը շարունակելու է զարգացնել համագործակցությունը Եվրոպական միության հետ», - հավելել է նա:
Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Այդ համատեքստում անհրաժեշտ է համարվել հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը: «Ցանկանում ենք, որ տնտեսական ոլորտում լինեն համատեղ նոր նախաձեռնություններ և ծրագրեր: ՀՀ կառավարությունը ջանքեր կգործադրի, որպեսզի այդ բնագավառում առաջընթաց լինի», - ասել է վարչապետը: Կարևորվել է նաև ռազմական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում ծավալված շարունակական համագործակցության խորացումը:
Կողմերը մտքեր են փոխանակել Հունաստանում տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ իրականացված քայլերի, Հայաստանի տնտեսական իրավիճակի վերաբերյալ, անդրադարձել տարածաշրջանային հարցերի: Վանգելիս Մեյմարակիսն ընդգծել է, որ Հունաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնում և պաշտպանում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
Երկուստեք բարձր է գնահատվել Հունաստանում գործող հայ համայնքի դերակատարությունը երկրի հասարակական-քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքում և հայ-հունական բարեկամության ամրապնդման գործում:
Հունաստանի ԱԺ նախագահը Տիգրան Սարգսյանին է փոխանցել իր երկրի վարչապետի ջերմ ողջույնները: ՀՀ վարչապետը փոխադարձաբար ողջույններ է հաղորդել Հունաստանի իր գործընկերոջը և հրավիրել այցելել Հայաստան:
Նմանատիպ նյութեր
899 դիտում
20:48 17-10-2014
ՀՀ կառավարությունը և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը կշարունակեն արդյունավետ համագործակցությունը
802 դիտում
22:35 06-06-2023
ՆԳՆ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կշարունակեն արդյունավետ գործընկերությունը՝ ընդլայնելով համագործակցության օրակարգը
844 դիտում
16:07 03-06-2014
Համաշխարհային բանկը և ՀՀ Բնապահպանության նախարարությունը կշարունակեն համագործակցությունը
Այս բաժնից
1618 դիտում
09:00 24-11-2024
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով
1306 դիտում
23:27 23-11-2024
Անգլերենի իմացության մակարդակը՝ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում. վարկանիշ
1045 դիտում
23:06 23-11-2024
Այս տարի Ավանում 14․000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան