211652_close_icon
views-count1106 դիտում article-date 14:26 17-11-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (նոյեմբերի 14-ից 17-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 14-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 24 դեպքից բացահայտվել է 21-ը, խարդախության 11 դեպքից՝ 10-ը: Բացահայտվել է գողության՝ 15, կողոպուտի և մաքսանենգության՝ 2-ական, դրամանենգության և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման՝ 1, խարդախության՝ 2, գողության և մարմնական վնասվածք հասցնելու 4-ական դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 33-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր