211652_close_icon
views-count12512 դիտում article-date 22:05 13-06-2014

Երևանի ճանապարհային ոստիկանությունը կտուգանի՞ Արդադատության նախարար Հովհաննես Մանուկյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը միշտ հայտարարում է, որ Երևանում ցանկացած վարորդ, կամ ուղևոր, եթե կխախտի ճանապարհային երթևեկության կանոնները, անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, ՃՈ աշխատակցի կողմից վարչական պատասխանատվության կենթարկվեն: Այսօր` հունիսի 13-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Պռոշյան փողոցում լուսանկարների շարք է արել, որով երևում է, թե ինչպես են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ու նրա վարորդը, նախարարին սպասարկող Toyota Land Cruiser մակնիշի 007 ԼԼ 55 համարանիշի ավտոմեքենայով նշված փողոցում «ճեմում» առանց ամրագոտու: Կարծում ենք, նախարարը քաջ գիտակ է ճանապարհային երթևեկության կանոններին և ծանոթ է ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենքին և վստահ ենք` Երևանի ճանապարհային ոստիկանությունը օպերատիվորեն կարձագանքի հրապարակամանը և նախարարն ու նրա վարորդը, իրենց կատարած օրինախախտման համար կտուգանվեն: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր