Հոլանդիա - Լատվիա՝ 6:0. Ռոբենը ապշեցուցիչ գոլի հեղինակ է դարձել. տեսանյութ
Եվրո 2016-ի ընտրական փուլի խաղում Հոլանդիայի հավաքականը Ամստերդամում խոշոր հաշվով պարտության մատնեց Լատվիայի ընտրանուն: Հանդիպման արդեն 6-րդ րոպեին խաղիը հաշիվը բացեց Ռոբին վան Պերսին, իսկ դրանից հետո դուբլներով աչքի ընկան Կլաս-Յան Հունտելարը և Արյեն Ռոբենը: Եվս մեկ գոլ Լատվիայի հավաքականի դարպասապահ Ալեքսանդր Կոլինկոյի դարպասը ուղարկեց Ջեֆրի Բրուման:
Այս հաղթանակի շնորհիվ «նարնջագույնները» 4 խաղից հետո իրենց ակտիվում 6 միավոր ունեն: A խմբի մրցաշարային աղյուսակը 9-ական միավորով գլխավորում են Չեխոիայի և Իսլանդիայի հավաքականները, որոնք միմյանց միջև կհանդիպեն այսօր երեկոյան:
[b]Հոլանդիա – Լատվիա՝6:0[/b]
գոլեր՝ վան Պերսի 6՛, Ռոբեն 35՛, 82՛, Հունտելար 42՛, 89՛, Բրումա 78՛