41744 դիտում
21:00 16-11-2014
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից հետո ստեղծված իրավիճակից
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] –ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ նոյեմբերի 10-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարից, որի հետևանքով 7 հոգի մահացել էին, 7 հոգի էլ տեղափոխվել հիվանդանոց:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2014/11/10/33062/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկում բախվել էին մարդատար ГАЗель-ն ու բեռնատարը, ինչի հետևանքով խոշոր հրդեհ էր առաջացել, ինչի հետևանքով կար 7 զոհ և մեծ թվով վիրավորներ: Մահացածներից մի քանիսը ամբողջովին այրվել էին:
Դեպքի վայր էր ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական խումբը: Ժամանել էր նաև ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը` Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի, հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ: Վթարի վայր էր ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը: Տեղում աշխատում էին Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչության մի քանի քննիչներ և փորձագետներ: Դեպքի վայր էին ժամանել նաև Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: