11843 դիտում
13:39 16-11-2014
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. Լուսակունք գյուղի դպրոցի մոտ բախվել են Нива-ն ու «07»-ը
Երեկ՝ նոյեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Լուսակունք գյուղի միջնակարգ դպրոցի մոտ բախվել են նույն գյուղի բնակիչ, 21-ամյա Անդրանիկ Պետրոսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 30 ՏU 894 համարանիշի և Խաչաղբյուր գյուղի բնակիչ, 23-ամյա Հարություն Խաչատրյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 24 ՏԼ 289 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 2121-ի վարորդ Ա. Պետրոսյանը և 07-ի ուղևոր, Լուսկունք գյուղի բնակյիչ, 21-ամյա Արսեն Միքայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի կայազորային հոսպիտալ, որտեղ Հ. Խաչատրյանը, գիտակցության չգալով՝ կեսգիշերին մահացել է:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վալերի Բաղյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզի քննչական վարչության քննիչ Կ. Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր.-ի 242 հոդավածի 2-րդ մասի հատկանիշներով: