Աշխարհի առաջնորդների հետ գրկախառնվող կոալան կմեկնի Ճապոնիա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում ընթացող G20 գագաթաժողովի շրջանակում գրկել է կոալայի: Ջիմբելունգ անունով 2-ամյա կոալան կմեկնի Ճապոնիա՝ բնակվելու տեղի արգելոցներից մեկում: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:
Նշենք, որ կոալայի անունը ավստրալական լեզուներից մեկով թարգմանաբար նշանակում է «ընկեր»: