11901 դիտում
14:09 15-11-2014
Ադրբեջանը խոցված հայկական ուղղաթիռին մոտենալու փորձերին շարունակում է կրակահերթով արձագանքել
Ադրբեջանցիների կողմից խոցված հայկական ուղղաթիռին դեռ չի հաջողվում մոտենալ: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրանից նաեւ տեղեկացանք, որ մոտենալու փորձերին էլ Ադրբեջանը կրակահերթով է արձագանքում:
Հիշեցնենք, որ հայկական մարտական Մի-24 ուղղաթիռը խոցվել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում՝ ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է եղել: Ցավով տեղեկացրել էինք, որ զոհվել են ուղղաթիռի անձնակազմի 3 անդամները: Ավելին մինչեւ հիմա ուղաթիռում գտնվող զինվորականներին չեն վերադարձնում:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ճշտել էր, որ ուղղաթիռի մեջ եղել են մայոր, 38-ամյա Սերգեյ Սահակյանը, ով Երևանի Նորք Նորքի Գյուրջյան փողոցի բնակիչ է, 25-ամյա ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, ով նույնպես Նոր-Նորքից է եւ Չարենցավանի բնակիչ, 22-ամյա լեյտենանտ Ազատ Սահակյանը, իսկ նրանց հարազատներից եւ ծանոթներից տեղեկացել էինք, որ Սարգիսը եւ Ազատն ամուսնացած չեն: Սարգիսի ընտանիքում կա 5 երեխա, իսկ Ազատի ըտանիքում՝ 2: Ազատն ընտանիքի միակ տղան է: Ուղղաթիռում գտնված զինծառայողների հարազատները, թեեւ, շատ ծանր վիճակում են, բայց նրանցից իրենց զավակներին սպասում են ողջ տեսնել:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
907 դիտում
16:50 12-01-2025
Ձեր հիմնական առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը․ Սրբուհի Գալյան
1054 դիտում
16:38 12-01-2025
Մենք պետք է հասնենք նրան, որ արդարությունն ու արդարադատությունը Հայաստանում լինեն հոմանիշներ․ Նիկոլ Փաշինյան
2257 դիտում
15:57 12-01-2025
Աշխատավարձի ամբողջ գումարը կծախսեք, որ գործի գնաք․ Սոֆյա Հովսեփյան