211652_close_icon
views-count868 դիտում article-date 18:40 15-11-2014

Ռունին խոստովանել է, որ 14 տարեկանում ցանկացել է հեռանալ ֆուտբոլից

Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին խոստովանել է, որ 14 տարեկան հասակում ցանկացել է հեռանալ ֆուտբոլից, սակայն նրան մտափոխ է արել «Էվերտոն»-ի երիտասարդական թիմի մարզիչ Քոլին Հարվին: «Կարծում եմ, որ Քոլին Հարվին ինձ մեծ օգնություն ցուցաբերեց, որովհետև 14 տարեկանում ես չէի ցանկանում մարզվել: Այդ ժամանակ ես հաճույք չէի ստանում ֆուտբոլից: Այդ տարիքում դուք պարզապես ցանկանում եք խաղալ, սակայն ձեզ անընդհատ սկսում են ասել, թե ինչ է պետք անել խաղադաշտում, քանի որ դուք մարտավարություն եք սովորում: Ես հիշում եմ, թե ինչպես եկա տուն և հայրիկիս ասացի, որ այլևս չեմ ցանկանում մարզվել: Հայրս շատ տխրեց ասածիցս, իսկ հետո ես գնացի Քոլին Հարվիի մոտ: Նա ինձ մտափոխեց և վերադարձրեց ֆուտբոլի նկատամամբ սերը: Այդ ժամանակ ես զբաղվում էի նաև բռնցքամարտով, սակայն հետագայում որոշեցի թողնել բռնցքամարտը և բացառապես կենտրոնանալ ֆուտբոլի վրա»,- նշել է Անգլիայի հավաքականի ավագը:

Նմանատիպ նյութեր