Ռունին կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին կարող է լքել ակումբը: Թիմի ղեկավարությունը պատրաստ է նրան հետ կապված առաջարկները քննարկել, քանի որ գտնում է, որ Ռունիի մարզական կարիերան ավարտին է մոտենում և նա թիմի կազմում մրցունակությունը կորցնում է:
Բացի այդ, «ՄՅՈւ»-ն ցանկանում է աշխատավարձի ծախսերը կազմել, իսկ Ռունին ստանում է շաբաթական 330 հազար եվրո:
Ներկայումս Ռունիի ծառայություններով հետաքրքրված են չինական ակումբները, որոնք պատրաստ են նրան նույնիսկ ավելի բարձր աշխատավարձ վճարել: Հարձակվողին ցանկանում են իրենց շարքերում տեսնել նաև ամերիկյան մի քանի ակումբ: