211652_close_icon
views-count1258 դիտում article-date 15:34 15-11-2014

Պորտուգալացիների հետ կարող ենք հարձակվողական ոճով խաղալ. Պիզելլի

Եվրո 2016-ի ընտրական փուլի՝ Պորտուգալիա – Հայաստան խաղից հետո Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին մեկնաբանել է խաղի արդյունքը: «Մենք լավ խաղ անցկացրեցինք՝ բացառությամբ բաց թողած գոլի: Տվյալ դրվագում մենք անուշադիր գտնվեցինք: Գիտեինք, որ Պորտուգալիան մեծ ուժերով առաջ է նետվելու, և ձգտում էինք խաղալ հակագրոհների վրա: Մենք դարպասը գրավելու մի քանի շանս չօգտագործեցինք, ինչի համար պատժվեցինք: Մեր գլխավոր նպատակը առաջինը գոլ խփելն էր: Ցավոք սրտի, դա տեղի չունեցավ: Պորտուգալացիները ստիպված էին մեր տուգանային հրապարակը պաշարել լայնակի փոխանցումներով: Ինձ թվում է, որ մենք պորտուգալացիների հետ կարող ենք հարձակվողական ոճով խաղալ: Պատասխան խաղում Հայաստանի հավաքականը ունակ է անակընկալ մատուցել: Մենք նախկինի պես Եվրո 2016-ի եզրափակիչ փուլ դուրս գալու հույսեր ենք փայփայում՝ չնայած ներկայումս մրցաշարային բարդ իրավիճակում ենք հայտնվել»,- Պիզելլիի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր