Եվրո 2016. Գերմանիա - Ջիբրալթար՝4:0. տեսանյութ
Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակում աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը հյուրընկալեց Ջիբրալթարի հավաքականին: Գաճաճ պետության ընտրանու դեմ խաղում գերմանցիները բավարարվեցին չորս խփած գնդակով: Բունդեսթիմի կազմում աչքի ընկան «Բավարիա»-ի խաղացողները: Դուբլի հեղինակ դարձավ Թոմաս Մյուլլերը, մեկ գոլ իր հաշվին գրանցեց Մարիո Գյոտցեն, ևս մեկ գոլ գրանվեց ինքնագոլի արդյունքում:
4 տուրից հետո D խմբի մրցաշարային աղյուսակը 10 միավորով գլխավորում է Լեհաստանի հավաքականը: Գերմանիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի հավաքականները 7-ական միավորով կիսում են 2-4-րդ հորիզոնականները:
[b]Գերմանիա – Ջիբրալթար՝ 4:0[/b]
Գոլեր՝ Մյուլլեր 12՛, 29՛, Գյոտցե 38՛, Սանթոս 67՛ (ինք)