Ռիո դե Ժանեյրոյում նուդիստական լողափ է բացվել
Ռիո դե Ժանեյրոյում առաջին անգամ բացվել է նուդիստների համար նախատեսված լողափ, տեղեկացնում է Fox News-ը:
Լողափը, որի բացման համաձայնագիրը ստորագրել է քաղաքապետը, դեռեւս նախորդ տարի սկսված շարժման ձեռքբերումն է. քաղաքացիները բողոքի ակցիաներ էին կազմակերպել` ուղղված նուդիստների իրավունքների պաշտպանությանը:
Լողափը նախկինում էլ էր հայտնի որպես առանց հագուստի հանգստացողների սիրելի վայր. նուդիստների խոսքով, այն կգրավի զբոսաշրջիկներին: