1197 դիտում
14:43 14-11-2014
Հիմնանորոգումից հետո շահագործման է հանձնվել Զաքարիա Սարկավագի փողոցը. ֆոտոշարք
Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինարարության և բարեկարգման տարեկան ծրագրով հիմնանորոգվելիք 25 փողոցներից 21-ում աշխատանքներն ավարտված են և դրանք հանձնված են շահագործման:
Հիմնանորոգված փողոցների թվում է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ տարեկան ծրագրում ներառված Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Զաքարիա Սարկավագի փողոցը: 3.6 կմ երկարությամբ փողոցի հիմնանորոգման շրջանակում ամբողջությամբ ասֆալտապատվել է երթևեկելի հատվածի 39 հազար 920 քմ մակերեսը: Ասֆալտապատվել և բնակիչների տնօրինմանն են հանձնվել նաև շուրջ 13003 քմ մայթերը: Տեղադրվել է 6700 գծամետր եզրաքար, կառուցվել են նաև ընդհանուր առմամբ 550 գծամետր նոր հենապատեր: Փողոցի հիմնանորոգման շրջանակում կառուցվել է ջրահեռացման նոր համակարգ:
Հիմնանորոգման ադյունքում փողոցի թե´ երթևեկի և թե´ հետիոտնի համար ապահովվել են հարմարավետ պայմաններ:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հիմնանորոգվող բոլոր փողոցներում խստորեն վերահսկվում է իրականացվող աշխատանքների որակի պահպանումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
1252 դիտում
22:14 28-12-2022
Երթևեկության փոփոխություն Սարկավագի-Հասրաթյան և Սարկավագի-Ծարավ աղբյուրի փողոցների խաչմերուկներում
28167 դիտում
19:08 26-11-2020
Սոթքի հանք հասած թուրքերը հրաժարվում են խոսել մեզ հետ, թե բա՝ մենակ ռուսների հետ կխոսենք. Զաքարիա Բաղումյան
Այս բաժնից
940 դիտում
15:32 12-01-2025
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դատական իշխանության օրվան նվիրված միջոցառմանը
826 դիտում
14:59 12-01-2025
Ո՛չ պարտադրվածն է խաղաղություն, ո՛չ մուրացածը. Նիկոլ Փաշինյան
1129 դիտում
13:53 12-01-2025
Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն․ Նիկոլ Փաշինյան