211652_close_icon
views-count806 դիտում article-date 19:36 13-11-2014

Դեսպան Այվազյանը հանդիպում է ունեցել Լիտվայի արդարադատության նախարարի հետ

Նոյեմբերի 13-ին Լիտվայի արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսն ընդունեց Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանին: Կողմերը գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Լիտվայի միջև միջպետական հարաբերությունների ակտիվ զարգացման կապակցությամբ և կարևորեցին արդարադատության ոլորտում համագործակցության հաստատման անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում հաստատել փոխգործակցության օրակարգն ու հաճախակիացնել փոխայցելությունները: Անդրադառնալով Հայաստան-ԵՄ հաարաբերություններին՝ նախարար Բեռնատոնիսը հաստատեց փոխշահավետ համագործակցության կարևորությունը և բարձր գնահատեց բարեփոխումների շարունակական իրականացման Հայաստանի հանձնառությունը: Քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր