ՀՔԾ-ում սկսել են քննել Վերահսկիչ պալատի՝ 2013-ի հաշվետվությունում բերված չարաշահումների փաստերը. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է, որ մինչ ՀՀ վերահսկիչ պալատի՝ 2013թ. տարեկան հաշվետվության արդյունքները գտնվում են Ազգային ժողովի օրակարգում, և դեռևս ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ԱԺ ամբիոնից չի ներկայացրել այն, ՀՀ գլխավոր դատախազության ցուցումով ՀՔԾ-ում սկսել են քննել փաստաթղթում բերված չարաշահումների փաստերը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունում բացահայտումների հիման վրա բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել:
ՀՀ գլխավոր դատախազությունը վերահսկիչ պալատի՝ 2013 թվականի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա, պետական միջոցները ոչ արդյունավետ ծախսելու կասկածով քրեական գործեր է հարուցել:
«Ըստ նույն տեղեկությունների՝ ՎՊ զեկույցի ուսումնասիրության արդյունքում առանձնացվել են քննության 20 ուղղություններ։ ՀՀ գլխավոր դատախազությունը վերահսկիչ պալատից պահանջել է զեկույցում մատնանշված խախտումները փաստող արձանագրությունները և մնացած փաստաթղթերը:
Վերը նշված 20 ուղղություններով տարվող քննության շրջանակներում, ըստ մեր տեղեկությունների, արդեն իսկ հարցաքննվել են շուրջ 70 անձինք, որոնց թվում եղել են նաև գերատեսչությունների և պետական հիմնարկների ինչպես շարքային աշխատակիցներ, այնպես էլ՝ ղեկավարներ»,–ընդգծում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: