«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերահսկիչ պալատի՝ 2013թ. տարեկան հաշվետվության մեջ հանդիպում ենք ուշագրավ փաստերի։ ՊՆ-ն մոտ 2 մլրդ 458 մլն դրամի գնման պայմանագիր է կնքել այնպիսի կազմակերպությունների հետ, որոնք չեն հանդիսացել արտադրող կամ ներմուծող։ Ասել է թե՝ գնումներն իրականացրել է 3-րդ անձից, արդյունքում` ՀՀ պետական բյուջեից ավելի վճարվել է 172 մլն 877 հազար դրամ (շուրջ 420 հազար ԱՍՆ դոլար)։ ՊՆ-ն այդպես երրորդ անձից գնել է նաև շաքարավազ, աղ արդյունքում միայն այդ ապրանքների դիմաց վճարելով ավելի քան 10 մլն դրամ ավելի գումար»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։