Պելեն հիվանդանոց է տեղափոխվել
Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող, ֆուտբոլի արքա Պելեն տեղափոխվել Սան-Պաուլու քաղաքում գտնվող Ալբերտ Էյնշտեյնի անվան հիվանդանոց, հայտնում է Globo-ն:
Չորեքշաբթի օրը Պելեն պետք է այցելեր Սանտոսում կայանալիք գրքի շնորհանդեսին, սակայն ստիպված է եղել հետաձգել իր այցը: Նախնական տվյալներով՝ 74-ամյա Պելեն հոսպիտալացվել է ստամոքսի խանգարման հետևանքով:
Հիշեցնենք, որ 2012 թվականին Պելեն արդեն կրկին տեղափոխվել էր Էյնշտեյնի անվան հիվանդանոց: Այդ շամանակ բրազիլացին աջ ազդրի վիրահատության էր ենթարկվել: