Պելեն ամուսնանում է
73-ամյա Էդսոն Արանտես դու Նասիմենտուն, ով ֆուտբոլային աշխարհում առավել հայտնի է որպես ֆուտբոլի արքա Պելե, ամուսնանում է երրորդ անգամ:
Պելեի նոր ընտրյալը գործարար կին Մարսիա Սիբելե Ակոյին է, ով 25 տարով երիտասարդ է բրազիլացուց:
Մարսիան կլինի ֆուտբոլիստի վերջին կինը, և Պելեի խոսքերով՝ «վերջին մեծ կիրքն իր կյանքում»:
Արարողության օրը չի նշվում: