211652_close_icon
views-count1387 դիտում article-date 00:04 13-11-2014

Բերեզովսկու համար Պորտուգալիայի դեմ խաղը կլինի 91-րդը ազգային թիմի մարզաշապիկով

Ռոման Բերեզովսկու համար Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակում Պորտուգալիայի հետ կայանալիք հանդիպումը կլինի 91-րդը Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով: Այն նաև յուրահատուկ կլինի մեր դարպասապահի համար, քանի որ իր նորամուտն ազգային հավաքականի կազմում Բերեզովսկին նշել է հենց Պորտուգալիայի դեմ խաղում՝ 1996 թվականին: ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին այդ կապակցությամբ տված հարցազրույցում Բերեզովսկին նշել է.«Պորտուգալացիները միշտ ուժեղ են եղել: Պատահական չէ, որ նրանց անվանում են «Եվրոպայի բրազիլացիներ»: Մեզ համար դժվար է լինելու, բայց նրանց էլ մեզ հետ խաղերում երբեք հեշտ չի եղել: Ոչիչն չի փոխվել: Մեր մրցակիցը ուժեղ է եւ խելացի, բայց մենք էլ խաղալ գիտենք»:

Նմանատիպ նյութեր