Դեվիդ Մոյեսի շնորհանդեսը «Ռեալ Սոսիեդադ»-ում տեղի կունենա վաղը
«Ռեալ Սոսիեդադ»-ի նոր գլխավոր մարզիչ Դեվիդ Մոյեսը այսօր ժամանել է Իսպանիա, որտեղ պետք է երկու տարվա պայմանագիր է կնքի բասկյան ակումբի հետ: Sky Sports-ի տեղեկություններով, Դեվիդ Մոյեսի շնորհանդեսը «Ռեալ Սոսիեդադ»-ում տեղի կունենա վաղը:
Հիշեցնենք,որ Մոյեսի վերջին աշխատավայրը «Մանչեսթեր Յունայթեդ»-ն էր, որտեղից նա պաշտոնական արվեց 2014 թվականի գարնանը: Մինչ այդ Մոյեսը 10 տարի հանդիսանում էր «Էվերտոն»-ի գլխավոր մարզիչը:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Ռեալ Սոսիեդադ»-ը 11 տուրից հետո վաստակել է 9 միավորով և գտնվում է մրցաշարային աղյուսակի 18-րդ տեղում: