Բեյլը չի պատրաստվում տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը մտադիր չէ վերադառնալ անգլիական Պրեմիեր լիգա: Նախկինում 25-ամյա ֆուտբոլիստին իր կազմում տեսնելու ցանկություն էր հայտնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Բեյլի պայմանագիրը իսպանական թիմի հետ լրանում է 2019 թվականին:
«Դա ճիշտ չէ, Բեյլը չի պատրաստվում վերադառնալ Պրեմիեր լիգա: Նրա «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը»,- Բեյլի գործակալի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: