211652_close_icon
views-count793 դիտում article-date 14:42 12-11-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (նոյեմբերի 11-ից 12-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 7-ը: Բացահայտվել է խարդախության՝ 6, գողության՝ 5, յուրացման 8 և շորթման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 և մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր