211652_close_icon
views-count9879 դիտում article-date 10:00 12-11-2014

Ո՞վ է ԱԺ տարբեր պատվիրակությունների հետ արտերկիր մեկնող «անփոխարինելի» գեղեցկուհին. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը փորձել է ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից գրավոր հարցմամբ պարզել ՆԱՏՕ-ի, ԵԽԽՎ-ի և ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական պատվիրակությունների կազմերը, այդ թվում՝ ԱԺ աշխատակազմից ընդգրկված անձանց անունները, սակայն վերջինս հարցված տվյալները տրամադրելու փոխարեն փորձել է ցույց տալ իր իրավական գիտելիքները: «Պարզվում է՝ սույն պարոնին չի գոհացրել այն փաստը, որ հարցումը ներկայացվել է էլեկտրոնային և ոչ թե թղթային տարբերակով` ստորագրված: Այդ դեպքում ստիպված ենք թերթի միջոցով հրապարակային Արսեն Բաբայանից պարզաբանում պահանջել հետևյալի մասին՝ ճի՞շտ է, որ վերջին մի քանի ամիսներին տարբեր պատվիրակությունների հետ արտերկիր է մեկնում միևնույն անձը` բարետես և երկարոտն աղջիկ: Եթե այո՛, ապա կխնդրենք նաև հրապարակել, թե ԱԺ աշխատակազմի պաշտոնյաներից հատկապես ո՞ւմ համար է տվյալ անձը դարձել «անփոխարինելի»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր