1897 դիտում
09:46 12-11-2014
Դեկտեմբերին կտրուկ նվազելու են մասնավոր տրասնֆերտները. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «2008-2009 թվականների համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի «պատմությունը» ուսումնասիրելով կհայտնաբերենք, որ այդ ճգնաժամը Հայաստանին հարվածեց հիմնականում երկու «կետերից»: Դրանք էին՝ գունավոր մետաղների գների կտրուկ նվազումը (Օրինակ՝ պղնձի մեկ տոննայի գինը նվազեց երեք անգամ 9 հազար դոլարից հասնելով 3 հազարի) և Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների նվազամը (դրանք նվազեցին մոտ 40 տոկոսով:
Հենց այս երկու հարվածների հետևանքով մեր տնտեսությունը 2009–ին, պաշտոնական տվյալներով, գրանցեց մոտ 15 տոկոս անկում: Առավել ուժեղ հարվածը, իհարկե, ռուսական տրանսֆերտների նվազումն էր: Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանից Հայաստան գումար էր գալիս և հիմա էլ գալիս է ոչ միայն բանկային համակարգով, ապա թերստացումը կարող է հասնել մինչև 1 միլիարդ դոլարի: Իսկ դա մեր պետական բյուջեի կեսն է։
Ռուսաստանից եկող տրանսֆերտների նվազման պատճառներից մեկը ռուբլու արժեզրկումն էր: Մեկ դոլարի գինը 2008-ի դեկտեմբերին հասավ 33 ռուբլու տարեսկզբի 24 ռուբլու դիմաց: Արժեզրկումը կազմեց շուրջ 37 տոկոս: Հիմա ռուսական ռուբլու արժեզրկման ցուցանիշը գրեթե նույնն է՝ 35 տոկոս: Եվ ուրեմն, այս վիճակագրությունը հաշվի առնելով՝ կարելի է կանխատեսել, որ գալիք ճգնաժամը իր խորությամբ ավելի պակաս չի լինի, քան 2008-2009 էր: Այսինքն կլինի շատ խորը ու ցավոտ:
Հիմա երկրորդ հարցը, իսկ ե՞րբ ճգնաժամը կհասնի Հայաստան: Ռասաստանից եկող մասնավոր տրանսֆերտների շոշափելի նվազում արձանագրվեց միայն հոկտեմբերից սկսած: Այսինքն ռուբլու արժեզրկման ազդեցությունը տրանսֆերտների ծավալի վրա զգացվամ է 3 ամիս անց միայն: Այս անգամ ռուբլու արժեզրկումը սկսել է սեպտեմբերի կեսերին Ռուսաստանի և Արևմուտքի փոխադարձ պատժամիջոցների մեկնարկից անմիջապես հետո: Գումարում ենք երեք ամիս, և ստացվում է, որ տրանսֆերտների շոշափելի նվազումը, այդ հաշվարկի համաձայն, կսկսվի դեկտեմբերի կեսերից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1273 դիտում
09:09 22-08-2014
Օդի ջերմաստիճանը նվազելու է 2-4 աստիճանով
1966 դիտում
09:55 22-11-2014
Հանրապետության տարածքում տեղումներ են. օդի ջերմաստիճանը նվազելու է 4-5 աստիճանով
15091 դիտում
21:15 06-02-2020
Փետրվարի 8-11-ը օդի ջերմաստիճանը աստիճանաբար նվազելու է 18-20 աստիճանով․ Գագիկ Սուրենյան
Այս բաժնից
1030 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1252 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»