Հանրապետության տարածքում տեղումներ են. օդի ջերմաստիճանը նվազելու է 4-5 աստիճանով
Հանրապետության տարածքում նոյեմբերի 22-25-ին շրջանների մեծ մասում, 26-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին` հարավ-արևելյան 2-7 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 22-ի ցերեկը հանրապետությունում կնվազի 4-5 աստիճանով, 24-25-ին հատկապես արևելյան շրջաններում ևս 4-6 աստիճանով:
[img]/ups/images/0420619001416635429387340.jpg[/img]
Երևանում նոյեմբերի 22-25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 26-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:
[img]/ups/images/0784324001416635679814099.jpg[/img]