211652_close_icon
views-count2403 դիտում article-date 09:24 12-11-2014

Սամվել Կարապետյանը կարող է գնել հայկական «Հայբիզնեսբանկը». ՀԺ

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ իրեն հասած հավաստի տեղեկություններով՝ ռուսաստանաբնակ հայտնի գործարար, «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը ցանկություն է հայտնել գնել հայկական «Հայբիզնեսբանկը» և այդ ուղղությամբ արդեն քայլեր է ձեռնարկել: «Գնման նախապատրաստվող գործարքի մանրամասները դեռ հայտնի չեն: Նշենք, որ 2013-ից «Հայբիզնեսբանկում» խնդիրներ էին առաջացել; Բանկում իրականացված աուդիտի արդյունքում հսկայական չափերի հափշտակության փաստեր ի հայտ եկան, որին հետևեցին ձերբակալություններ: Ձերբակալվածների թվում էր նաև բանկի վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանը»,-նշում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր