211652_close_icon
views-count1995 դիտում article-date 09:17 12-11-2014

Ռուսական զորքը շքերթ կանցկացնի Երևանում. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համաձայնել է, որ եկող տարի մայիսի 9-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի 70-ամյակի առթիվ Երևանում շքերթ անցկացնեն ռուսական զորքերը: Համաձայնությունը ձեռք է բերվել ՀՀ պաշտպանության նախարարի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջև: Լուրը տարածել են ռուսական ԶԼՄ-ները` հղում կատարելով ՌԴ ՊՆ հաղորդագրությանը, որի համաձայն Երևանում շքերթին մասնակցելու են ՌԴ 102-րդ ռազմակայանի անձնակազմը և ռազմական տեխնիկան: Այն փաստը, որ ինքնիշխան պետության մայրաքաղաքում կազմակերպվելիք շքերթն այլ, թեկուզ դաշնակից պետության զորքեր են անցկացնելու, արդեն իսկ վիրավորական է պետության ինքնիշխանության համար»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր