Պուտինը հրահանգել է դուրս բերել ռուսական զորքը Սիրիայից
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սիրիայի «Խմեյմիմ» ավիաբազայում հրահանգել է ՌԴ ՊՆ-ին սկսել Սիրիայի տարածքից ռուսական կոնտիգենտի դուրսբերման գործընթացը, հաղորդում է Tass-ը։
Հայտարարությունը նա արել է ռուս զինծառայողների հետ հանդիպման ժամանակ. «Պաշտպանության նախարարին, գլխավոր շտաբի ղեկավարին հրաման է տրված՝ անցնել զորքի մեծ մասի դուրբերման գործընթացին»։
Պուտինը հավելել է, որ Ռուսաստանն ավելի հզոր հարված կհասցնի ահաբեկիչներին, եթե նրանք կրկին փորձեն խոչընդոտել Սիրիայի խաղաղությունը։