211652_close_icon
views-count710 դիտում article-date 15:42 11-11-2014

Վարչապետը մասնակցել է երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես-մրցույթի բացմանը. ֆոտոշարք

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի նկարիչների միությունում մասնակցել է երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես-մրցույթի բացմանը: Վարչապետը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել երիտասարդ ստեղծագործողների գեղանկարներին, գրաֆիկական գործերին ու քանդակներին: Ժյուրին տարբեր անվանակարգերում կընտրի լավագույն ստեղծագործությունները, որոնց հեղինակները կարժանանան մրցանակների: Ցուցահանդես-մրցույթը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը՝ Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների առթիվ: Այնուհետև վարչապետ Աբրահամյանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ, ծանոթացել Հայաստանի ժողովրդական նկարիչ, Պետական մրցանակի դափնեկիր Էդուարդ Իսաբեկյանի 100-ամյակի կապակցությամբ բացված ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր