211652_close_icon
views-count10553 դիտում article-date 15:05 11-11-2014

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. ոստիկանությունը որոնում է փախուստի դիմած վարորդին

Երեկ՝ նոյեմբերի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Արեշ 50 և Նոր Արեշ 48 փողոցների հատման մասում՝ թիվ 45/1 տան հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Նոր Արեշ 50 փողոցի 40 տան բնակչուհի, 51-ամյա Լիլիթ Փարսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը կպել է ճամփեզրին կայանված Նոր Արեշ 48 փողոցի բնակիչ, 58-ամյա Սասուն Վարդանյանին պատկանող Renault մակնիշի 06 ՏԼ 517 համարանիշի ավտոմեքենային, այնուհետ ընկել ասֆալտին և տեղում մահացել, իսկ վրաերթ կատարողը, նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի: Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Ճանճապանյանը: Փաստի առթիվ Ա. Ճանճապանյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ Էրեբունու ոստիկանապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթը կատարած և դեպքի վայրը լքած վարորդին ու նրա տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Լ. Փարսյանը երկար տարիներ աշխատել էր ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում, այդ թվում՝ անձնագրային բաժանմունքի պետ:

Նմանատիպ նյութեր