Ռոյսը շարքից դուրս է մնացել երկու շաբաթով
Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը Բունդեսլիգայի 11-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի հետ կայացած խաղում կոճի վնասվածք է ստացել, հայտնում է Reuters-ը: Սպասվում է, որ կիսապաշտպանի ապաքինման համար կպահանջվի երկու շաբաթ:
Հիշեցնենք, որ ձախ ոտնաթաթի կապանների վնասվածքի պատճառով Մարկո Ռոյսը բաց էր թողել 2014 թվականի աշխարհի առաջնությունը: