Մարկո Ռոյսը երկու շաբաթով շարքից դուրս եկավ
Դորտմունդի «Բորուսիան» հաստատել է, որ թիմի գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը բաց կթողնի Գերմանիայի Բունդեսլիգայի 12-րդ տուրում «Շալկեի» հետ սկզբունքային մրցավեճը:
Ռոյսը մկանային վնասվածք է ստացել Եվրոպայի Լիգայի խմբային մրցաշարի 4-րդ տուրում՝ «Գաբալայի» հետ[url=https://shamshyan.com/hy/article/2015/11/05/69642/] խաղի [/url](4:0) ժամանակ:
«Բորուսիայի» կիսապաշտպանը բաց կթողնի մոտ 14 օր: Սպասվում է, նա շարք կվերադառնա Գերմանիայի հավաքականի հանդիպումներից հետո: