Մարկոս Պիզելլին՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ. տեսանյութ
Ղազախստանի առաջնության վերջին տուրում «Ակտոբե»-ն 3:1 հաշվով հաղթել է «Օրդաբասի»-ին և առաջնության փոխչեմպիոն է դարձել: Հաղթողների կազմում գոլի և գոլային փխանցման հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիին:
Նշենք, որ «Կայրաթ»-ը, որի կազմում հանդես է գալիս մեր ընտրանու կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը, պարտվել է «Աստանա»-ին և առաջնությունը ավարտել է երրորդ տեղում: