Փակ կլինի Արշակունյաց պողոտա-Նորագավիթ 1-ին փողոցի հանգույցը
Շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով այսօր` նոյեմբերի 9-ին առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 10-ը երթևեկության համար փակ է լինելու Երևանի Արշակունյաց պողոտա - Նորագավիթ 1-ին փողոցի հանգույցը:
Որպես այլընտրանքային ճանապարհ՝ Երևանի քաղաքապետարանը վարորդներին առաջարկում է Աշխատանքի հրապարակ - Բագրատունյաց պողոտա - Արտաշատի խճուղի ուղղությունը:
Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառվող անհանգստության համար: