Ռամիրեսը կարող է տեղափոխվել «Ռեալ»
«Չելսի»-ի կիսպաշտպան Ռամիրեսը հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է այլ ակումբ տեղափոխվել:
Goal.com-ի տվյալներով՝ լոնդոնյան թիմի ղեկավարությունը պատրաստ է քննարկել 27-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու առաջարկներ: Ռամիրեսի հետ կապված իրավիճակին հետևում են իսպանական ակումբները, մասնավորապես, Մադրիդի «Ռեալ»-ը: