Դրոգբան, Ռամիրեսը և Կոստան բաց կթողնեն «Սպորտինգ»-ի հետ հանդիպումը
«Չելսի»-ի խաղացողներ Դիդիյե Դրոգբան, Ռամիրեսը և Դիեգո Կոստան վնասվածքների պատճառներով բաց կթողնեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում «Սպորտինգ»-ի հետ կայանալիք արտագնա հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ առաջին տուրում «Չելսի»-ն սեփական հարկի տակ չէր կարողացել հաղթել Շալկե 04-ին: Խաղն ավարտվել էր 1:1 հաշվով: