211652_close_icon
views-count1237 դիտում article-date 19:04 07-11-2014

Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել 24 ֆուտբոլիստներ

Նոյեմբերի 14-ին Պորտուգալիայի Ֆարո/Լուլե քաղաքի «Ալգարվե» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը: Այդ հանդիպմանը նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 10-ից 12-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդն արդեն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր ստացել են մարզական հավաքին մասնակցելու հրավեր. Դարպասապահներ Ռոման Բերեզովսկի «Դինամո» (Մոսկվա, Ռուսաստան) Գևորգ Կասպարով «Միկա» Արսեն Բեգլարյան «Ուլիս» Պաշտպաններ Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա) Լևոն Հայրապետյան «Պրիբրամ» (Չեխիա) Հրայր Մկոյան «Էսթեղլալ» (Իրան) Ռոբերտ Արզումանյան «Ակտոբե» (Ղազախստան) Վարազդատ Հարոյան «Փյունիկ» Տարոն Ոսկանյան «Փյունիկ» Կամո Հովհաննիսյան «Փյունիկ» Կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա) Էդգար Մանուչարյան «Ուրալ» (Ռուսաստան) Գևորգ Ղազարյան «Օլիմպիակոս» (Հունաստան) Նորայր Ասլանյան «Ալմերե Սիթի» (Հոլանդիա) Ռումյան Հովսեփյան «Մետալուրգ» (Դոնեցկ, Ուկրաինա) Արթուր Եդիգարյան «Կայրաթ» (Ղազախստան) Մարկոս Պիզելլի «Ակտոբե» (Ղազախստան) Արտյոմ Սիմոնյան «Զենիթ» (Ռուսաստան) Կառլեն Մկրտչյան «Փյունիկ» Մասիս Ոսկանյան «Փյունիկ» Դավիթ Մանոյան «Փյունիկ» Հարձակվողներ Յուրա Մովսիսյան «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան) Արթուր Սարկիսով «Վոլգա» (Ռուսաստան) Ալեքսանդր Կարապետյան «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ)

Նմանատիպ նյութեր