211652_close_icon
views-count1110 դիտում article-date 16:39 07-11-2014

«Երևանի ՋԷԿ»-ի ներկայացուցիչը տուգանվել է 50 հազար դրամ

Մաքսային կանոնները խախտելու համար Ֆինանսների նախարարությունը տուգանել է «Երևանի ՋԷԿ»-ի ներկայացուցչին: Ընկերությունը Հայաստանից Վրաստան արտահանել է 2 միլիոն 17 հազար խ/մ գազ: ՋԷԿ-ի ներկայացուցիչը խմբաքանակի տեղափոխումից հետո մաքսային մարմնին հայտարարագիր չի ներկայացրել: Արմեն Տոնոյանը տուգանվել է 50 հազար դրամ: Մաքսային կանոնների խախտման համար Ֆինանսների նախարարությունը տուգանել է նաև «Մուլտի գրուպ սթոուն» ընկերությանը: 2500 կգ քաշով երեսպատման սալիկներ ներկրելիս հայտարարագրման փաստաթղթերում արտացոլվել են ոչ ճշգրիտ տեղեկություններ: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/36507]Armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր