1670 դիտում
10:43 13-04-2017
ՊՆ N զորամասի պարենային պահեստի պետը տուգանվել է 150 հազար դրամ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը այս տարվա հունվարին անդրադարձել էր ՀՀ ՊՆ զորամասերից մեկից 1 մլն 975 հազար դրամի խոզի մսի կորստի փաստի առթիվ հարուցված քրեական գործին: Ինչպես հայտնի է՝ ամբաստանյալի աթոռին էր հայտնվել ՀՀ ՊՆ N զորամասի պարենային պահեստի պետ Պարգև Կարապետյանը:
Եվ այսպես՝ խոզի մսի անհետացումից հետո «Ժողովուրդ»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես, այն, որ 2015 թվականից Պարգև Կարապետյանին է հանձնարարվել ստուգել և հետևել զորամաս ստացվող ապրանքներին, սակայն ինչ-ինչ հանգամանքներում Կարապետյանը այն չէր իրականացրել:
Այս գործով նախաքննությունն ավարտվել էր, և այն 2017-ի հունվարի 23-ին ուղարկվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Պարզեցինք, որ Կարապետյանը դատարանում հայտարարել է, որ կատարված արարքում իրեն մեղավոր է ճանաչում և խնդրում է դատարանում քննությունն իրականացվի արագացված ընթացակարգով: Դատարանը նրան դատապարտել է տուգանքի տեսքով՝ 150 հազար դրամի չափով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1219 դիտում
08:51 20-11-2024
Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը. «Ժողովուրդ»