Հիտլերին պատկանող հերթական կտավն աճուրդի կհանվի Գերմանիայում
Գերմանական Weidler աճուրդի տունը պատրաստվում է վաճառել Ադոլֆ Հիտլերին պատկանող «Հին շենք» կտավը, որը նկարվել է 1914 կամ 1915 թվականներին:
Աճուրդը կհայտարարվի նոյեմբերի 22-ին՝ Նյուրնբերգում: Կտավի նախնական գինը սահմանվել է 3130 ԱՄՆ դոլար: Նրանում պատկերված է Մյունխենի Գրանցման բյուրոյի հին շենքը:
Կտավը վաճառքի են հանել Հեսսե քույրերը, որոնց պապն այն գնել էր 1916 թվականին: Կտավի վաճառքի 10 տոկոսն ուղղվելու է հաշմանդամ երեխաների աջակցությանը:
Ավելի վաղ Weidler-ը վաճառել էր Հիտլերին ևս 5 կտավներից, որոնցից ամենաթանկն արժեցել է 40,000 ԱՄՆ դոլար: