Ավստրիայում Հիտլերին պատկանող միջուկային բունկեր են հայտնաբերել
Ավստրիացի կինոռեժիսոր Անդրեաս Զուլցերը ստորգետնյա թունելների և բունկերների մի ողջ ցանց է հայտնաբերել, որոնք նացիստական Գերմանիայի Երրորդ Ռեյխն օգտագործել է ատոմային ռումբ ստեղծելու նպատակով: Այս մասին գրում է բրիտանական The Independent պարբերականը:
Ռեժիսորին հաջողվել է հայտնաբերել ցանցն այն բանից հետո, որբ նրա ձեռքն է ընկել ԱՄՆ-ի Ռազմավարական ծառայությունների վարչության աշխատակիցներից մեկի՝ 1944 թվականի մի զեկույց, որում խոսվում է Ավստրիայի հյուսիսում գտնվող Սանկտ-Գեորգեն-ան-դեր-Գուզեն քաղաքում գաղտնի սպառազինությունների մշակման մասին:
«Այնտեղ էին ուղարկում համակենտրոցման ճամբարներում պահվող քիմիայի, ֆիզիկայի և այլ գիտությունների բնագավառների առաջատար մասնագետների և ստիպում աշխատել այդ սարսափելի նախագծերի վրա: Հանուն նրանց հիշատակի՝ մենք պետք է ճշմարտությունը բարձրաձայնենք»,-ասել է նա: