211652_close_icon
views-count972 դիտում article-date 18:53 07-11-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (նոյեմբերի 6-ից 7-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված սպանության և ավազակային հարձակման 1-ական դեպքերը բացահայտվել են: Գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 16-ը, գողության 14 դեպքից՝ 8-ը: Բացահայտվել է խարդախության՝ 6, յուրացման և շորթման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 11 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր