211652_close_icon
views-count31318 դիտում article-date 12:01 07-11-2014

Իր ծննդյան արարողությունը կիսատ թողնելով՝ ու՞ր էր շտապում ոստիկանապետը

Երեկ՝ նոյեմբերի 6-ին, 1-03 շտապ օգնության թիվ 6 ենթակայանի բուժանձնակազմը ահազանգով մեկնել է Ներքին Շենգավիթի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցք, որտեղ թիվ 1 տան դիմաց հայտնաբերվել է տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկների կանչով նշված վայր է ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ Շենգավիթի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Տեղում դատաբժիշկը զննելով դին՝ հայտնել է, որ նրա մարմնի կրծքավանդակի ձախ ներքևի մասում կա սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքի հետք և մահը վրա է հասել այդ հարվածից: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ քննչական բաժնի քննիչ Անդրանիկ Մարգարյանի կողմից հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Մինչ քննչական մարմինը, դատաբժիշկը դիահերձարանում դիակի զննման աշխատանքներ կկատարեին, Շենգավիթի ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ ժամը 22:00-ին վիճաբանութուն է տեղի ունեցել սպանվածի և նույն փողոցի 1-ին տան բնակիչ, 25-ամյա Արթուր Ազատյանի միջև, իսկ սպանվածը հանդիսանում էր նույն փողոցի 3-րդ տան բնակիչ, 43-ամյա Անդրանիկ Պարսամյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածն արհեստավոր էր, իսկ սպանությունը կատարողը՝ նախկինում 2 անգամ դատապարտված, և մինչ դանակահարելը նրանք իրար հետ խմելիս են եղել և կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ: Ի դեպ, երեկ Շենգավիթի ոստիկանապետը դեպքի մասին տեղեկացել է իր ծննդյան արարողությունը նշելիս և այն կիսատ թողնելով՝ շտապել է սպանության վայր, որտեղ էլ որոշ ժամանակ անց սպանությունը բացահայտվել է: Սպանությունը կատարողը հայտնաբերվել և ձերբակալվել է, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը:

Նմանատիպ նյութեր